Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Միֆեր, որոնք խանգարում են կնոջը կարիերա կառուցել

Միֆեր, որոնք խանգարում են կնոջը կարիերա կառուցել

Կնոջ տեղը խոհանոցում է, համառորեն պնդում էին շատ տղամարդիկ, մինչև կանայք չապացուցեին, որ տղամարդկանց հետ կարող են մրցել աշխատավայրում:

Սակայն կարծրատիպերը, որ կանայք ստեղծված չեն աշխատանքի համար, շատ կանանց խանգարում են բարձրանալ կարիերայի աստիճաններով: 

Առաջին միֆը այն է, որ տղամարդիկ և կանայք ստանում են նույն աշխատավարձը: Իրականում որոշ տվյալներով՝ կանայք ստանում են տղամարդկանց աշխատավարձի 60-80 %-ը: Պայքարել այս փաստի դեմ կարելի է մի տարբերակով` այնպես, ինչպես տղամարդիկ: Վատ մի զգացեք դրսևորել ձեզ աշխատավայրում,  եղեք պահանջկոտ և այնպես հագնվեք, որ ձեզ լուրջ ընդունեն:

Երկրորդ միֆը այն է, որ կանայք դուրս չեն գալիս հղիության դեկրետից, որովհետև չեն ուզում: Իրականում, հղիությունից հետո շատ կանայք չեն վերադառնում աշխատանքի, որովհետև իրենց նման հնարավորություն չի ընձեռվում, իսկ ընտանեկան բյուջեն չի բավարարում դայակ վարձելու համար: Եթե ուզում եք մայրանալ ու միաժամանակ պահպանել նախկին աշխատանքը, ապա նախապես պետք է խոսել Ձեր ղեկավարների հետ վերադառնալու համար:

Երրորդ միֆն այն է, որ Ձեր տղամարդու կարիերան ավելի կարևոր է, քան Ձերը: Իրականում, արդեն վաղուց անցյալում են նման ժամանակները: Ի դեպ, աշխատող կանայք ավելի քիչ են սթրեսներ ապրում:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. stan-bogat.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ